Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:49

Գագիկ Ջհանգիրյանը 22 տարի առաջ սպանված զինծառայողի քրգործով հարցաքննվել է ԱԱԾ-ում

Գագիկ Ջհանգիրյանը 22 տարի առաջ սպանված զինծառայողի քրգործով հարցաքննվել է ԱԱԾ-ում

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը ԱԱԾ-ում հարցաքննության է հրավիրվել՝ 22 տարի առաջ սպանված զինծառայող Արման Հակոբյանի քրգործով։

Այս մասին Armenia Today-ին հայտնեց զինծառայող Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։

«Սպանված զինվորի գործը 2001 թ.-ին ապօրինի կասեցվել է, իսկ այդ կասեցման մասին որոշման օրինականությանը հետևել է այդ ժամանակ ՀՀ զինդատախազ հանդիսացող Գագիկ Ջհանգիրյանը։ 2001-ին գործում առկա են եղել ապացույցներ, որոնցով կարող էին Հակոբյանին ծեծի ենթարկած զինծառայողներին կանչել քրեական պատասխանատվության, սակայն չեն արել և միայն 7 տարի անց՝ 2008 թ.-ին եղած նույն ապացույցներով մեղադրանքներ են առաջադրվել այդ անձանց, սակայն հետագայում վաղեմության ժամկետ է կիրառվել և նրանք չեն պատժվել»,-հայտնեց պաշտպանը։

Ըստ Սարգսյանի, ըստ էության, եթե 2001 թ.-ին Գագիկ Ջհանգիրյանը պատշաճ կարգով չի ստուգել այդ որոշման օրինականությունը, որով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին այդ անձինք և մեղադրանքներ ներկայացվեր նրանց։

«Հաղորդում էի ներակայացրել հանցագործության մասին, որպեսզի այդ գործով քննիչները և դատախազները կանչվեին հարցաքննության և պարզվեր, ի վերջո, 2001 թ.-ին այդ որոշման օրինականությունն ինչու պաշաճ կարգով չի ստուգվել։ Ի վերջո, ԱԱԾ-ն այդ գործով քննություն է իրականացրել, գործով վարույթն արդեն ավարտվել է, նյութերին ծանոթացանք և պարզվեց, որ Գագիկ Ջհանգիրյանն էլ պետք է հարցաքննվի»,- նշեց զինծառայող Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ հավելելով, որ բողոք է ներկայացրել, որպեսզի Ջհանգիրյանը ևս հարցաքննվի, որը դատախազի կողմից բավարարվել է և մարտի 31-ին ԲԴԽ նախագահը կանչվել է հարցաքննության։

Նշենք, որ զինծառակող Արման Հակոբյանը մահացու հրազենային վիրավում է ստացել 2000 թվականի սեպտեմբերի 25-ին։ «Գործի նյութերով կան նաև տվյալներ, որ 2000 թ.-ի սեպտեմբերի 23-ին՝ առնվազն 3 զինծառայողի կողմից վերջինս ծեծի է ենթարկվել»,-հայտնեց Սարգսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+