Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:53

Կասկածում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի դեմ լուրջ առճակատման գնալ. ռուս փորձագետ

Կասկածում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի դեմ լուրջ առճակատման գնալ. ռուս փորձագետ

Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված ներկայիս բարդ պայմաններում բավական խնդրահարույց է ավելացնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը։

Նրա խոսքով՝ դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ ռուսական իշխանությունների ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա. բանն այն է, որ խաղաղապահների կադրային կազմը նորմատիվային առումով լիովին ձևավորվում է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։

«Այսինքն՝ այնտեղ գրված չէ, որ ռուսական կողմը կողմերից մեկի նախաձեռնությամբ կարող է ավելացնել նրանց թիվը, այսինքն՝ խաղաղապահների թիվը գրված է հրադադարի մասին հայտարարության մեջ։ Այստեղ, առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու, դժվար է ինչ-որ կերպ փոխել կամ ավելացնել խաղաղապահների թիվը Լեռնային Ղարաբաղի գոտում», — ընդգծել է քաղաքագետը։

Անդրադառնալով վերջերս ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին, Պրիտչինը նշել է, որ իրեն դժվար է խոսել այն մասին, թե տվյալ դեպքում ինչպիսին է եղել ադրբեջանական ղեկավարության մոտիվացիան:

«Եթե դատենք պաշտոնական հայտարարությամբ, որոնք հնչում են Բաքվում, նման գործողությունները պայմանավորված են եղել Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին հայտարարության մեկ այլ կետի չկատարմամբ։ Ադրբեջանական կողմն իր գործողությունները բացատրում է հենց նրանով, որ ոչ բոլոր կետերն են կատարվում, ուստի Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում նման միակողմանի քայլեր ձեռնարկել», — ասել է նա։

Փորձագետը նաև մեկնաբանել է Բաքվի կողմից իրավիճակի հետագա սրման հնարավորությունը։ «Հարաբերությունների այն համակարգի շրջանակներում, որը Ռուսաստանն ունի Ադրբեջանի հետ և այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել վերջին շրջանում, ես կասկածում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է լուրջ առճակատման գնալ Ռուսաստանի հետ, մասնավորապես, հենց Լեռնային Ղարաբաղի հարցով», — հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիների՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի անցնելու միջադեպը լոկալ բնույթ է կրում, այսինքն՝ դա տեղի է ունենում Ղարաբաղի մի մասում։ «Դժվար է ենթադրել, որ այստեղ հնարավոր է հրադադարի մասին հայտարարությունից դուրս որևէ լուրջ, լիարժեք առճակատում», — ասել է Պրիտչինը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+