Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:59

Ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե, Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե մեդալակիր

Ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե, Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում Արման Անդրեասյանը գոտեմարտել է Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ և 1:2 հաշվով ցավալի պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:

57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուն մոտ էր նաև 79 կգ քաշային Արման Ավագյանը: Վճռրորոշ գոտեմարտում, սակայն, նա 7-9 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին։

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ): Ալիխանյանը կիսաեզրափակչում 1:7 հաշվով զիջել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռիո-2016-ի մեդալակիր, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոյին և կպայքարի երրորդ տեղի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր փայլուն է հանդես եկել նաև Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 0:6 հաշվով պարտվելիս Հարությունյանը կարողացել է բեկել գոտեմարտի ընթացքն ու 13:8 հաշվով հաղթելով Լեհաստանի ներկայացուցչին՝ դուրս է եկել եզրափակիչ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+