Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:21

Թուրքական կայքը կրկին հակահայկական և հակաիրանական նյութ է հրապարակել

Թուրքական կայքը կրկին հակահայկական և հակաիրանական նյութ է հրապարակել

Ermenihaber-ը գրում է. Թուրքական ազգայնական «Türkiye gazetesi» լրատվական կայքը հակահայկական և հակաիրանական շեշտադրումներով հերթական նյութն է հրապարակել: «Հայերի աջակիցը, Իսրայելի պահապանը՝ Իրան» վերնագրով հրապարակման կենտրոնում կրկին Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» հարող տելեգրամյան ալիքներից մեկի գրառումն է եղել, որը թուրքական կայքն Իրանի կողմից սպառնալիք է որակել: Հիշեցնենք, որ գրառման մեջ նշվել էր, որ Իրանի զինուժը թույլ չի տա Հայաստանի վրա հարձակում:

Այս անգամ թուրքական կայքը որպես պատասխան ներկայացրել է «Հզբոլլահի» նախկին առաջնորդ հակաիրանական հայացքներով հայտնի Սուբհի ալ-Թուֆեյլիի տեսակետը Իրանի քաղաքականության վերաբերյալ:

Ըստ ալ-Թուֆեյլիի՝ Իրանի գործողությունները միտված են պառակտելու իսլամական աշխարհը: Նրա պնդմամբ՝ Իրանի հիմնական նպատակը պարսկական ազգայնականությունն է, իսկ շիականությունն ընդամենը գործիք է ոչ իրանական ազգերին վերահսկելու համար:

Նա նաև անդրադարձել է Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշմանը՝ մեղադրական շեշտադրումներով նշելով, որ առաջին պատերազմի ընթացքում Իրանը գործել է ոչ թե պատմական և կրոնական ընդհանրություններից ելնելով, այլ միայն սեփական շահերից դրդված, քանի որ Թուրքիայի և «թյուրքական աշխարհի» միջև ուղիղ կապի հաստատումը համարել է սպառնալիք Իրանի շահերին:

Հիշեցնենք, որ նույն կայքը նախօրեին հակաիրանական և հակահայկական ձևակերպումներ և պիտակավորումներ պարունակող մեկ այլ նյութ էր հրապարակել՝ անդրադառնալով վերոնշյալ տելեգրամյան ալիքի գրառմանը:

Թուրքական կայքը Իրանին «մեղադրել» էր Հայաստանին աջակցելու մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+