ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակության և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթանալու Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Բռնցքամարտի եվրոպական կառույցի գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովի և մրցաշարի մյուս պատասխանատուների մասնակցությամբ կայացել է նաև գործնական քննարկում մրցաշարի բացման արարողության, մարզիկների տեղակայման, անվտանգության, հակահամաճարակային կանոնների պահմանման և այլ հարցերի շուրջ: Բռնցքամարտի Եվրոպական կառույցի պատվիրակներն այցելել են նաև այն հյուրանոցները, որտեղ պետք է բնակվեն մարզիկները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







