Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը գեղասահքի աշխարհի առաջնության եզրափակչում է: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մոնպելյեում ընթացող մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները ռիթմիկ պարերի որակավորման փուլում 68.50 միավոր են հավաքել և 31 զույգերի պայքարում գրավելով 14-րդ հորիզոնականը՝ իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:
Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած զույգերը:
Ազատ ծրագրի ելույթը նախատեսված է մարտի 26-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







