Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:37

ՄԻԵԴ-ը սկսել է քննել Սաակաշվիլիի բողոքն ընդդեմ իշխանությունների

ՄԻԵԴ-ը սկսել է քննել Սաակաշվիլիի բողոքն ընդդեմ իշխանությունների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բողոքն ընդդեմ հանրապետության իշխանությունների գործողությունների։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, փոխանցում է TACC-ը։

«Սահակաշվիլիի գործն ընդդեմ Վրաստանի տեղափոխվում է քննության փուլ։ Վրաստանը շատ ամուր փաստարկներ ունի: Վերջնական մեկնաբանությունները մենք կկարողանանք անել միայն քննության ավարտից հետո»,- ասաց նա։

Սաակաշվիլիի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին TACC-ի թղթակցին ասել է, որ 2020 թվականի մայիսին ՄԻԵԴ ներկայացված բողոքը վերաբերում է իր պաշտպանյալի դեմ երկու գործի:

Վրաստանի նախկին նախագահի փաստաբանները կարծում են, որ Սաակաշվիլիի դեմ այս քրեական գործերի քննարկման ընթացքում կիրառվել են ՔՕ 6-րդ, 7-րդ հոդվածի դրույթները և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը:

«Մենք կարծում ենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնարար իրավունքները խախտվել են։ Նա ենթարկվել է քաղաքական հետապնդման։ Հիմա էլ, արդեն բանտում, քաղաքական հետապնդման զոհ է։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրադատարանի վերջնական որոշումը մեր օգտին լինի»,- ասել է Սաձագլիշվիլին։

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013թ: Դրանից հետո նրա դեմ չորս քրեական գործ է հարուցվել։ Նրանցից երկուսի համաձայն՝ Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է երեք և ևս վեց տարվա ազատազրկման։ Քննվում են 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ոչնչացման և մոտ 9 միլիոն լարիի (ավելի քան 2,9 միլիոն դոլար) պետական ​​միջոցների հափշտակման գործերը։

Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան քաղաքային ընտրությունների առաջին փուլից առաջ՝ 2021 թվականի հոկտեմբերի սկզբին։ Ժամանելուց անմիջապես հետո նա ձերբակալվել և բանտարկվել է։ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին նրան մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար, այս դեպքում Սաակաշվիլիին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+