Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:54

Մամուլի տեսություն․ Այս տարի մենք պարենի երկնիշ գնաճ ենք ունենալու, Օհանյանին կրկին կանչել են ՔԿ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը: Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ ու սպասարկմամբ զբաղվող ընկերության մասին է: Թերթի տեղեկություններով, առաջիկայում այս կառույցի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ցանկություն կա այս ոլորտի «կառավարումը» փոխանցել իշխանամերձ օլիգարխներին: Արագաչափերի և տեսախցիկների «գործով» զբաղվող նոր կառույցը կունենա 2-3 փայատեր, որոնք կստանձնեն հստակ դերաբաշխում: Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է բավականին լուրջ ներդրումներ կատարել, այդ թվում՝ նոր արագաչափեր ու տեսախցիկներ ձեռքբերել ու տեղադրել»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք քանիցս գրել ենք Արագածոտնի մարզում տիրող կառավարչական խառնաշփոթի մասին։ Գրել ենք, որ ամիսներ առաջ մարզպետ նշանակված նախկին ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը մարզում չի տիրապետում իրավիճակին, եւ որ այս ընթացքում մի քանի դե ֆակտո մարզպետներ են առաջացել, որոնք էլ կառավարում են մարզը։ Նրանք են՝ Աշտարակ, Ապարան համայնքի ղեկավարներ Թովմաս Շահվերդյանը, Կարեն Եղիազարյանը։ Եվ վերջիններս ու անգամ Թալինում նշանակված եւ չկայացած ղեկավար Տավրոս Սափեյանն ավելի շատ հեղինակություն եւ ազդեցություն ունեն, քան Մովսիսյանը»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ խանութներում սկսված խուճապային գնումների «բումը», կարծես, անցավ, այլևս մարդիկ ամիսների պաշար չեն հավաքում: Փոխարենը լուրջ գնաճ է արձանագրվում ամենօրյա ռեժիմով, որը սրընթաց դատարկում է մեր քաղաքացիների «գրպանները»: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հայ սպառողը պարենի դեֆիցիտ չի ունենալու, բայց ստիպված է լինելու շատ վճարել պարենի համար, քանի որ համաշխարհային շուկայում գները շարունակելու են բարձրանալ: Տնտեսագետի համոզմամբ, այս տարի մենք պարենի երկնիշ գնաճ ենք ունենալու, ինչի հիմքերն արդեն կան»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար« ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին կրկին վկայի կարգավիճակով կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննում են ՊՆ նախկին եւ ներկա մի շարք զինվորականների մասով հարուցված քրեական գործերի շրջանակում որպես վկա, եւ նախկին նախարարին կոնկրետ հարցադրումներ են արվում զիվորականների, հրամանատարների, նրանց՝ պատերազմի ժամանակ իրականացրած գործողությունների մասով»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցիտ կարող է առաջանալ։ Գրախանութներում թուղթ չկա կամ սպառվելուն մոտ է։ Մատակարարող ընկերությունները վաճառողներին հայտնել են, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում թուղթ չեն կարող մատակարարել։ Բայց գրախանութներում գիտեին, թե ինչն է դեֆիցիտի պատճառը, վաճառողները կարծում էին, որ խնդիրը Ռուսաստանից ներկրման մեջ է։ Կապվեցինք ՊԵԿ՝ կա՞ թղթի ներկրման հետ կապված որեւէ խնդիր, պատասխանեցին․ «ՀՀ-ում Ա4 ֆորմատի թղթի ներմուծման մասով որեւիցե սահմանափակումներ չկան, մաքսային ընթացակարգով որեւէ փոփոխություն կամ նորամուծություն, կամ արգելք չկա»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+