Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ընդունել «Одноклассники» սոցցանցում պաշտոնական խումբ ստեղծելու մասին, ասված է կառավարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դա արվել է այն բանի համար, որ այն քաղաքացիները, ովքեր նախընտրում են տեղեկատվություն ստանալ սոցիալական ցանցերից, «առաջին ձեռքից« և մատչելի ձևաչափով տեղեկատվության հասանելիություն ունենան:
«Одноклассники» — ում «Ռուսաստանի կառավարություն» խմբում ամեն օր հրապարակվելու է տեղեկատվություն նախարարների կաբինետի կողմից ընդունվող առանցքային որոշումների մասին, հրապարակվելու են հաշվետվություններ նշանակալի միջոցառումների, ինչպես նաև կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և նրա տեղակալների աշխատանքային ուղևորությունների մասին», — ասված է հաղորդագրության մեջ:
Միշուստինի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը հայտարարել է, որ սոցցանցերում շատ տեղեկություններ կան, որոնց ճշմարտացիության մեջ օգտատերը կարող է կասկածել, իսկ ստեղծված «Ռուսաստանի կառավարություն» խմբից բաժանորդները կարող են ստանալ հավաստի տեղեկատվություն կառավարության կողմից ընդունվող որոշումների և միջոցառումների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







