Իտալական Calciomercato-ի փոխանցմամբ՝ «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբից պահանջում է մեծ աշխատավարձ, որին «գայլերը» պատրաստ չեն հավանություն տալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» պատրաստ կլինի երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ, եթե ֆուտբոլիստը համաձայնվի աշխատավարձի նվազեցմանը՝ մրցաշրջանի ընթացքում հասցնելով 2 միլիոն եվրոյի: Մխիթարյանի ընթացիկ պայմանագիրը «գայլերի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իտալական A Սերիայի 26 տուրերի, որոնցում աչքի է ընկել երեք գոլով և հինգ արդյունավետ փոխանցումներով: Հայաստանի հավաքականի կազմում կիսապաշտպանը երկու գոլ է խփել 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի յոթ հանդիպումներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







