Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Արմեն Անդրիկյանը։
«Այս պահին գումարի գումարի մուծման պրոցեսի մեջ ենք։ Գումարը մուծելուց հետո ազատ կարձակվի»,- նշեց պաշտպանը։
Անդրիկյանը հայտնեց, որ դատարանը կալանքի տակ թողեց «անպիտան զենքի» գործով անցնող մյուս ամբաստանյալներին։
Նշենք, որ ըստ քրգործի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը Պաշտպանության նախարարությունից այս գործարքի դիմաց ստացել է մեկ միլիոն դոլարից ավելի գումար:
Այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը և Ավետիք Իշխանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







