ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ոչ բարեկամական պետությունները, չարաշահելով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում իրենց բացարձակ մեծամասնությունը, շարունակում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում ընդհանուր հումանիտար-իրավական տարածքը ոչնչացնելու գիծը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ հայտարարության մեջ։
«Իրադարձությունների ընթացքը դառնում է անդառնալի։ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել այդ քայքայիչ գործողությունների հետ, որոնք իրականացվում են կոլեկտիվ Արևմուտքի կողմից»,- ասված է ՌԴ ԱԳ հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի և դրան հետևող եվրոպական հնագույն կազմակերպության՝ ԵՄ-ին հերթական արևմտյան նշված հարթակը ձևավորելու գործընթացին։
«Թող վայելեն միմյանց հետ շփումը, առանց Ռուսաստանի»-ասված է ՌԴ ԱԳ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







