Վերջին շրջանում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի մոտ 20-25 հազար քաղաքացի։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, հաղորդում է Новости-Грузия-ն։
«Ինչ վերաբերում է Վրաստանի՝ Ռուսաստանի քաղաքացիների այցին, ապա վիճակագրությունն այդպիսին է։ Ես մանրամասն տեղեկություններ, թվեր չգիտեմ, բայց ներքին գործերի նախարարն ավելի մանրամասն տեղեկատվություն կունենա հանրությանը տեղեկացնելու համար։ Եթե չեմ սխալվում, 20-25 հազար մարդ», — ասել է նախարարը:
Դավիթաշվիլին նշել է, որ այդ թիվը մոտավորապես համապատասխանում է Ռուսաստանի այն քաղաքացիների թվին, որոնք Վրաստան են այցելել մինչև պանդեմիա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







