Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Կոռուպցիային հակազդելու մասին» օրենքների փոփոխություններին, որոնք թույլ կտան պետության կողմից գանձել այն պետական ծառայողների եկամուտները, եթե նրանք չեն կարողացել հաստատել դրանց օրինական ծագումը։ Նախկինում պետությունը կարող էր իր օգտին գանձել միայն անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, արժեթղթերը և կազմակերպություններում մասնակցության բաժնեմասը:
Փոփոխությունների համաձայն՝ պետությունը դատարանի միջոցով կարող է պաշտոնյաների գումարները գանձել բանկային հաշիվներից, եթե մուտքերի գումարը գերազանցում է վերջին երեք տարվա պաշտոնական եկամուտը, իսկ միջոցների ստացման օրինականությունը հաստատված չէ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Դաշնային և տարածաշրջանային մակարդակների պետծառայողների, ինչպես նաև մունիցիպալ ծառայողների և այլ անձանց կողմից, որոնք օրենքով պարտավոր են հայտարարագրել ինչպես իրենց գույքը, այնպես էլ մերձավոր ազգականների՝ ամուսինների և անչափահաս երեխաների եկամուտները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







