Կառավարության որոշմամբ՝ մարտի 9-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնելու։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Արտահերթ նիստը կգումարվի մարտի 9-ին՝ ժամը 11:00-ին։
Խորհրդարանն առաջինից երկրորդ ընթերցում կքննարկի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022 թվականի հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






