ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Աժ նիստում խոստովանեց, որ վարձով ապրող զինծառայողների մասով խնդիրներ կան դեռ իր պաշտոնավարման ժամանակահատվածից:
«Առաջարկում եմ, որ ծառայությանը վերաբերվող, զինծառայողների սոցիալական խնդիրներին վերաբերվող հարցով ավելորդ անհամաչափ շահարկումները, PR-ը մի կողմ դնենք, որովհետև լուծումներ են պետք, իսկ լուծումներն անհրաժեշտություն են»,- հայտարարեց նա։
Տեղեկացնենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է պայմանագրային զինծառայողներին միայն կադաստրի եզրակացությամբ տալ վարձավճարային փոխհատուցում։
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկել ամսական դրամական փոխհատուցում` ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






