Այսօր առաջին փուլով Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնում չընտրվեց։ Նախագահին կընտրեն երկրորդ փուլով։
Իր ելույթում Վահագն Խաչատուրյանն ընդգծեց՝ նախագահի ինստիտուտի կարևորությունն այն է, որ այն չպետք է թափուր լինի, պետք է գործի։
Նա պարզաբանեց այն խոսակցությունները, ըստ որոնց՝ Սահմանադրությամբ ՀՀ նախագահին քիչ լիազորություններ են տրված։
Ըստ Խաչատուրյանի՝ մենք դեռ ամբողջական պատկերացում չունենք, թե այս Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ինչ կարող է անել։
Նա միևնույն ժամանակ նկատեց, որ ՀՀ նախագահը մի ամբողջ գործառույթների փաթեթ ունի ու պարտավոր է իրականացնել այդ գործառույթները:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






