Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:29

Դա չի արտահայտում վրաց ժողովրդի տրամադրությունները․ Գախարիան՝ ՌԴ-ի հարցում վարչապետի հայտարարության մասին

Դա չի արտահայտում վրաց ժողովրդի տրամադրությունները․ Գախարիան՝ ՌԴ-ի հարցում վարչապետի հայտարարության մասին

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան սոցիալական ցանցում գրառում է կատարել ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ զարգացումների մասին, փոխանցում է Aliq.ge-ն։

Նրա խոսքով, Վրաստանի ժողովրդի գլխավոր նպատակը համախմբվելն է ազգային մեծ գաղափարի շուրջ, որն անկախ, ուժեղ, արդար և ժողովրդավարական պետություն կառուցելն է։

Ըստ Գախարիայի, Վրաստանի անկախության և ինքնիշխանության պաշտպանության համար 1921 թվականի փետրվարյան մարտերում զոհված հերոսների նկատմամբ հարգանքը հենց այդ առաքելությունն է պարտադրում։ Փետրվարի 25-ը Վրաստանում հայտարարված է խորհրդային օկուպացիայի օր։

«Այսօր Խորհրդային միության օկուպացիայի օրն է։ Ցավոք, մենք այսօր էլ դեռ պետք է պայքարենք Վրաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու, Վրաստանն ապաշրջափակելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Փետրվարի 25-ն այն օրն է, որը մեկ դար առաջ անհավասար պայքարում Վրաստանին բաժանեց եվրոպական ընտրությունից», — նշել է Գախարիան։

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաիբաշվիլիի հայտարարությանը, Գախարիան ընդգծել է, որ դա չի արտահայտում վրաց ժողովրդի տրամադրությունները։

«Դիմում եմ ուկրաինացի ժողովրդին, Վրաստանի վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում վրաց ժողովրդի տրամադրվածությանը․ վրաց ժողովուրդը կանգնած է ուկրաինացիների կողքին։ Մարդիկ, ովքեր խարխլում են այս միասնությունը, ջուր լցնելով ագրեսորի ջրաղացին, վստահ եմ պատասխանատվության կենթարկվեն», — գրել է Գախարիան»։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+