Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:07

Ռուսական բանկերի և Պետդումայի պատգամավորների դեմ Շվեյցարիան պատժամիջոցներ է կիրառել

Ռուսական բանկերի և Պետդումայի պատգամավորների դեմ Շվեյցարիան պատժամիջոցներ է կիրառել

Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երեք բանկերի նկատմամբ, իսկ Պետդումայի 336 պատգամավորների համար ուղեւորությունները կսահմանափակվեն:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները սահմանվում են երեք բանկերի, 300-ից ավելի ռուս պատգամավորների նկատմամբ նաեւ մի շարք ռուս գործարարների նկատմամբ:

Դա արվել է նրա համար, որպեսզի կանխվի Շվեյցարիայի Համադաշնության տարածքով Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցումը։

Ֆինանսական հատվածում Շվեյցարիան պետք է աջակցի Եվրամիության ավելի վաղ սահմանված պատժամիջոցներին։

Ընդ որում Կասիսը չի հստակեցրել, թե որ բանկերի նկատմամբ կսահմանվեն նշված սահմանափակումները։

«Երեկ ընդունված ԵՄ պատժամիջոցները պետք է ներառվեն որոշման մեջ՝ Շվեյցարիայի տարածքով դրանց շրջանցման դեմ պայքարի միջոցների տեսքով։ Խստացվելու են առանձին միջոցառումներ, հատկապես ֆինանսական ոլորտում։ Այն անձանց եւ ընկերությունների ցանկը, որոնց դեմ ԵՄ — ն պատժամիջոցներ է սահմանել, կընդունվի այնպես, ինչպես կա», — ասել է Կասիսը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Պետքարտուղարության տնտեսության հարցերով երկկողմ տնտեսական հարաբերությունների կենտրոնի ներկայացուցիչ Էրվին Բոլլինգերը հայտարարել է, որ Շվեյցարիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ իր որոշման մեջ հենվելու է Եվրամիության արդեն արված որոշումների վրա:

Քանի որ կոնֆեդերացիան չի կարող ինքնավար պատժամիջոցներ սահմանել, ապա նա կուսումնասիրի, թե ինչպես է հնարավոր կանխել Շվեյցարիայի տարածքով ԵՄ պատժամիջոցների շրջանցումը, որպեսզի կանխի նման փորձերը:

Մասնավորապես, Բոլինգերի խոսքով, «պատժամիջոցների ցուցակում գտնվող անձանցից ոչ մի վճար չի ընդունվի, նաեւ նրանց չի կարելի հանել միջոցները»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+