Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշումները կընդունվեն G7-ի նիստի ընթացքում, Եվրախորհրդի շրջանակում սպասվելիք հանդիպման ժամանակ, նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը կկայանա առաջիկա օրերին:
Ria. ru-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ուղերձում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Պատժամիջոցները կլինեն ռազմական, տնտեսական, ինչպես նաև էներգետիկ բնույթի: Մենք աջակցում ենք Ուկրաինային առանց վարանելու։ Եվ մենք մեր վրա կվերցնենք ամբողջ պատասխանատվությունը, որպեսզի պաշտպանենք մեր եվրոպական դաշնակիցների ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ և ռազմական դրություն Է մտցրել երկրի ամբողջ տարածքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







