Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը սահմանափակումներ է մտցրել երկրի հարավում գտնվող 12 օդանավակայանների շահագործման համար՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
«Ռուսաստանի հարավային մի շարք օդանավակայաններ թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Սահմանափակումը կգործի մինչև մարտի 2-ը և կազդի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի և Սիմֆերոպոլի օդանավակայանների վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ուկրաինայի Խարկով և Դնեպր քաղաքների միջազգային օդանավակայանների փակման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







