Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:07

Ավտոնոմովը շնորհակալություն է հայտնել հայկական իշխանությանը՝ ԴԺՀ/ԼԺՀ վերաբերյալ արտահայտած դիրքորոշման համար

Ավտոնոմովը շնորհակալություն է հայտնել հայկական իշխանությանը՝ ԴԺՀ/ԼԺՀ վերաբերյալ արտահայտած դիրքորոշման համար

Կիևը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության որոշումը Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքում իր ստեղծած քվազիակերպությունների անկախությունը ճանաչելու հետ կապված:

Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

«Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը ոչ մի իրավական նշանակություն չի ունենա», — ասել է նա՝ հավելելով, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը նշանակում է միակողմանի հրաժարում Մինսկի համաձայնություններից:

«Ուկրաինական կողմը հասկանում է, որ Ռուսաստանը փորձում է սադրել, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի, բայց սադրանքների չենք ենթարկվի։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք ռուս – ուկրաինական հակամարտության կարգավորմանը դիվանագիտական և քաղաքական միջոցներով», — ասել է նա։

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի կարծիքով, Ռուսաստանի հետագա քայլերը կախված կլինեն աշխարհի արձագանքից: «Ուստի մենք պնդում ենք, որ Ռուսաստանի նկատմամբ ցավոտ պատժամիջոցներ սահմանվեն, ինչը ազդանշան կլինի հետագա էսկալացիայի անթույլատրելիության մասին», – ասել է նա:

Պատասխանելով Դոնբասի ամբողջ տարածքը տիրապետելու նպատակով լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հնարավորության մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ Ուկրաինան արդեն 8 տարի է գտնվում է պատերազմի վիճակում: «Երեկվա դրությամբ ռուս պաշտոնյաները շփոթել են, թե այդ տարածքների որ մասն են նրանք ճանաչել։ Նրանք կարող են ամեն ինչ ճանաչել, նրանք միջազգային անվտանգության գոյություն ունեցող համակարգն այնքան են քանդել, որ մեզ հիմա քիչ բան է երևում», – ասել է նա։

Ավտոնոմովը երախտագիտություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարցը Հայաստանի օրակարգում չէ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Նրանց առաջնորդների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրեր։ Վերջին օրերին Դոնբասում իրադրությունը սրվել է։ Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի պատճառով ինքնահռչակ հանրապետություններում սկսել են տարհանել կանանց, երեխաների և տարեց մարդկանց դեպի ռուսական շրջաններ: Հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+