Ինձ համար ամենաթանկը հանրային աջակցությունն է։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր հասարակությանը, քանի որ այդ աջակցությունը մեզ պաշտպանված է պահել։
Այս մասին այսօր իր ամփոփոիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Թաթոյանը հատկապես կարևորեց արտակարգ և ռազմական դրությունների ժամանակահատվածներում կատարված աշխատանքները, քանի որ մարդիկ սահմանափակված վիճակում էին։ «Այստեղ խնդիրներ կային, քանի որ բացարձակ արգելքներ էին սահմանվում»,- նշեց նա։
Թաթոյանն ընդգծեց, որ ռազմական դրության ժամանակ լուրջ խնդիր էին խոսքի ազատության սահմանափակումները, լրագրողների գործունեության խոչընդոտումը։
Նա անդրադարձավ նաև կանանց, երեխաների հետ կապված, ԶՈՒ, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարված աշխատանքներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







