Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:19

Գերագույն Ռադան Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծ է ներկայացրել

Գերագույն Ռադան Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծ է ներկայացրել

Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին որոշման նախագիծը:

Համապատասխան որոշման նախագիծը գրանցվել է Ուկրաինայի խորհրդարանի կայքում երեքշաբթի օրը, հաղորդում է РИА новости-ն։

«Ուկրաինան պետք է դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այսօր համապատասխան որոշում է կայացվել Գերագույն Ռադայում: ՌԴ-ն տարեցտարի միայն խորացնում է ագրեսիան Ուկրաինայի դեմ. սկզբում Պուտինը օկուպացրել է Ղրիմը, հետո պատերազմ է սկսել Դոնբասում: Իսկ հիմա շարունակում է ճնշում գործադրել՝ ճանաչելով այսպես կոչված ԼԺՀ/ԴԺՀ- ին՝ անկախ: Երեկվա Պուտինի խոստովանությամբ, ըստ էության, ինքն է դադարեցրել դիվանագիտական հարաբերությունները մեզ հետ», — գրել է Գոնչարենկոն Telegram-ում: Նա առաջարկել է շտապ քննարկել այդ որոշումը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը դիտարկում է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Այդ հանրապետությունների ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրեր, որոնք արդեն վավերացվել են Պետդումայում և ԴԺՀ / ԼԺՀ խորհրդարանների կողմից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+