Այսօր՝ փետրվարի 22-ին, Երևանում տեղի են ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։ Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում, որը վարում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, քննարկվում է Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով՝ այսօր աշխարհը բախվել է շատ բուռն իրավիճակի, երբ պետք է դիմակայել հետկայսերական հավակնություններին։
«Իհարկե, դա է պատճառը, որ մարդիկ տուժում են ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Արևելյան գործընկերության մյուս երկրներում, հատկապես նրանց տարածքային ամբողջականության խախտման, անկախության դեմ ոտնձգությունների առումով։ Հատկապես կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանի ժողովուրդները դեմ են նման քաղաքականությանը, քանի որ կորցնում են զարգացման, բարգավաճման, ավելի լավ կենսապայմանների ստեղծման հնարավորությունները»,- ասել է Եվրախորհրդարանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, որը մինչ այժմ Մոսկվան ճանաչում էր որպես Ուկրաինայի մաս: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 21-ի երեկոյան՝ ազգին ուղղված հեռուստաուղերձում։ Ավելի վաղ Պուտինը հեռախոսով Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին ասել էր, որ պատրաստվում է ստորագրել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչող հրամանագրեր։ Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը «իրենց հիասթափությունն են հայտնել այս զարգացումների կապակցությամբ», բայց միևնույն ժամանակ «նրանք նշել են շփումները շարունակելու իրենց պատրաստակամությունը»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Պուտինն իր որոշման մասին հայտարարեց ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո։ Պուտինի ելույթը տևել է մոտ մեկ ժամ, սակայն նա ընդամենը մի քանի խոսք է ասել Դոնբասում տիրող իրավիճակի մասին։
Այսօր՝ փետրվարի 22-ին, Երևանում տեղի են ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։ Իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում, որը վարում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, քննարկվում է Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






