Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Փետրվարի 17- 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան 2-5 մ/վ, փետրվարի 18-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







