Եվրոպական խորհրդարանի հերթական պատգամավորն է հանդես եկել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու միտված քաղաքականության դատապարտմամբ։
«Միջազգային հանրությունը պետք է գործի հիմա։ Մենք պետք է դատապարտենք և կասեցնենք Ադրբեջանի կողմից Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման և ոչնչացման ցանկացած փորձ»։
Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է կիպրացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի անդամ Դիմիտրիս Պապադակիսը։
Այդ քաղաքականության անհանգստությունը պայմանավորված է Ադրբեջանի կառավարության մտադրությամբ՝ վերացնել հայկական գրությունները կրոնական օբյեկտներում, որոնք բռնազավթվել են Հայաստանի հետ 2020թ.պատերազմի արդյունքում։
Իր կեղծ գիտական ազգայնական տեսության շրջանակներում, որը ժխտում է այդ եկեղեցիների հայկական ծագումը, ադրբեջանական կողմը մտադիր է ոչնչացնել այդ արձանագրությունները։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը փետրվարի 3-ին հայտարարել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի «Ալբանական կրոնական շինություններում հայերի կողմից գրված հորինված հետքերի հեռացմամբ»:
Դեմետրիս Պապադակիսի բողոքը բուռն բանավեճ է առաջացրել Twitter-ում։ Ինչպես և պետք էր սպասել, հակահայկական ոգով բավականին ակտիվ արձագանքեցին ադրբեջանցի օգտատերերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







