«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն է ներխուժել 10 հոգի և ներկայացել են որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է, ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն»,- այս մասին Facebook-յան իր էջում գրում է Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին։
«Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո նրանք դուրս են գալիս, ու ներխուժողներից մեկը նաև զանգահարել է ինձ և հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում:
ՀՀ ոստիկանություն, կոչ եմ անում համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- գրում է Մուրազին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







