Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:42

«Ժողովրդավարության ինդեքս» վարկանիշում Հայաստանը կրկին հայտնվել է հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների ցանկում

«Ժողովրդավարության ինդեքս» վարկանիշում Հայաստանը կրկին հայտնվել է հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների ցանկում

The Economist Intelligence Unit ոչ կառավարական կազմակերպությունը (բրիտանական Economist ամսագրի վերլուծական ստորաբաժանում) հրապարակել է ժողովրդավարության մակարդակով երկրների վարկանիշը՝ «2021 թվականի աշխարհի երկրների ժողովրդավարության ինդեքսը» (Democracy Index 2021):

«2021 թվականի ժողովրդավարության ցուցանիշ» ամենամյա զեկույցում Հայաստանը 165 երկրների շարքում զբաղեցրել է 89-րդ տեղը։ Ինչպես և նախորդ տարի, Հայաստանն ընդգրկվել է կառավարման հիբրիդային ռեժիմ ունեցող ժողովրդավարական երկրների ցանկում։ Հետազոտության նյութերում նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարական ռեժիմի գնահատման մեջ ոչ էական առաջընթաց է գրանցվել (0,14 բալ՝ 2020 թվականի համեմատ): Հայաստանը 5,49 միավոր է ստացել (5,35 միավոր՝ 2020 թվականին)։

Նշվում է, որ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դժգոհության շրջանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին տվեցին ուժեղ հասարակական մանդատ, իսկ «Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վճռական հաղթանակը որոշակի կայունություն բերեց 2020 թվականի ռեցեսիայից և Ադրբեջանի հետ պատերազմից հետո, ինչը կառավարությանը թույլ տվեց շարունակել ժողովրդավարական բարեփոխումների իր ծրագիրը»:

Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ չնայած արդյունքների որոշ բարելավմանը, Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ մտավախությունները պահպանվում են. դատական իշխանության անկախությունը դեռևս հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը մարգինալացված է:

Ադրբեջանը, որը ստացել է 2,68 միավոր, հայտնվել է ավտորիտար քաղաքական ռեժիմ ունեցող երկրների ցանկում։ Այդ երկրում, ինչպես Տաջիկստանում և Ուզբեկստանում, բարելավում չի արձանագրվել։ Այդ երկրները հանրային դժգոհությանը պատասխանեցին ռեպրեսիվ միջոցներով, ինչը հանգեցրեց ոչ ժողովրդավարական պրակտիկաների հետագա արմատավորմանը և այլախոհության ցանկացած ձևի ճնշմանը։

Իրավիճակի վատթարացում է գրանցվել Վրաստանում, որը ստացել է 5,12 միավոր։ Այդ երկիրը վարկանիշում պահպանել է 91-րդ տեղը՝ գտնվելով Լիբերիայի և Հոնդուրասի միջև: Երկրում ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտող գործոնների թվում նշվում է լարվածությունը իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության և ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման միջև, որն ավարտվել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ձերբակալությամբ: Նշվում է նաև, որ վերջին տեղական ընտրություններն անցկացվել են խախտումներով։

Ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացում է արձանագրվել նաև Թուրքիայում, որը ստացել է 4,35 միավոր։ Հետազոտության հեղինակները նշում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոկրատական կառավարումը և կառավարության նկատմամբ հանրային վստահության նվազումը: Հաղորդվում է, որ մակրոտնտեսական կայունության առումով դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը խափանվել է գների աճի, տեղական արժույթի արժեզրկման և քաղաքական սխալների հետևանքով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+