Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական Akıncı հարվածային անօդաչուներով։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Baykar Savunma ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։ Նրա խոսքով՝ այդ հետաքրքրությունը կապված է ինչպես այդ տեխնոլոգիայի զարգացման, այնպես էլ արտադրության հետ։
Հիշեցնենք, որ հունվարին թուրքական կողմը հայտնել էր Bayraktar Akıncı հարվածային ԱԹՍ-ի վերաբերյալ առաջին արտահանման պայմանագրի կնքման մասին։ Այս տիպի հարվածային անօդաչուները Թուրքիայի զինված ուժերին սպառազինվել են 2021 թվականի օգոստոսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







