Այսօր վերադարձած ռազմագերիներն այս պահին հարցաքննվում են։ Նրանք ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում են։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված 8 հայ զինծառայողներ այսօր՝ փետրվարի 7-ին, վերադարձվել են Հայաստանին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
Փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեսակոնֆերանսների ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են առկա հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







