Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն և կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ: Այս մասին գրում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից է՝
Թարզյան Սարգիս
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ:
Ավելի վաղ արտգործանախարարությունը հրապարակել էր Հայաստան վերադարձած 8 ռազմագերու անունները՝
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







