Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:52

Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում․ ԱԳՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Նշենք, որ A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մարտին Թուրքիա այցելել Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու նպատակով:

«Թեև Ղարաբաղի վերջին ազատագրումը և այն գործընթացը, որը մենք աջակցում ենք մինչև վերջ, ընկալվում է որպես պատերազմ, իրականում դա խաղաղության բանալին է։ Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, կատարվել են փոխադարձ դրական ուղերձներ։ Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացը փոքր-ինչ արագանա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին»,- նշել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ ինքը և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել մասնակցելու Անթալիայում կայանալիք միջազգային դիվանագիտական համաժողովին: Միրզոյանը հայտնել է, որ ԱԳՆ-ն դեռ չի կողմնորոշվել մասնակցության հարցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+