ԵՄ-ն Ադրբեջանին 2 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթ կտրամադրի։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:
Վարհեին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններում հայտարարել է, որ ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս գործընկերային հարաբերություններին:
Եվրահանձնակատարը հայտնել է, որ օգնության փաթեթն առանձնանում է տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի և այլ հարցերի շուրջ: Բացի այդ, կարևորվել է ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 2,6 մլրդ եվրոյի օգնության փաթեթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







