Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի երկրորդ կեսին կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով A haber հեռուստաալիքին:
«Այցը, որի ամսաթիվը հայտնի կդառնա Պեկինի Օլիմպիադայից հետո, կկայանա փետրվարի երկրորդ կեսին»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա հնարավոր է Պեկինի Օլիմպիադայի բացման այցից հետո: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երբ համաճարակաբանական իրադրությունն ու գրաֆիկները թույլ տան, այդ ժամանակ էլ Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






