ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ:
Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնի հայտարարության մեջ։
Մասնավորապես, ինչպես նշվում է հայտարարության մեջ, կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի և Հայաստանի ջանքերը:
«Քննարկվել են նաև ՌԴ-ի հետ դիվանագիտական փոխգործակցությունը, ինչպես նաև «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան զսպելու համատեղ ջանքերը»»,- հաղորդել է ТАСС-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






