Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա փոխանցմամբ՝ խմբակցությունը միաձայն է ընդունել Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
«Պարոն Խաչատուրյանը թե՛ իր անցած ճանապարհով, թե՛ իր կենսագրությամբ, թե՛ Հայաստանի մասին իր տեսալականով համապատասխանում է այս կարևորագույն պաշտոնի թեկնածության համար»,- հավելեց նա։
Հայկ Կոնջորյանի համոզմամբ՝ Վահագն Խաչատուրյանն այն անձն է, որը կարող է լավագույնս իրեն վերապահված լիազորությունները և նախագահի կարգավիճակում ունենալ համերաշխության դերակատարում տարբեր իրավիճակներում։
«Գովելի կլինի, որ ընդդիմությունը պաշտպանի իշխանության կողմից առաջադրած թեկնածուին։ Սա նաև սիմվոլիկ նշանակություն կունենա։ Հույս եմ հայտնում, որ ընդիիմությունը ևս կպաշտպանի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը»,- կարևորեց Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Նա նաև շեշտել է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Ըստ Սահամանադրության՝ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը՝ մինչև նախագահի նոր ընտրությունները։ Մամուլում տարածվեց տեղեկություն, որ իշխող ուժի նախագահի թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






