Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:45

Ադրբեջանը պետք է պատրաստվի ՌԴ-ի դիրքորոշման կոշտացմանը. ռուս փորձագետ

Ադրբեջանը պետք է պատրաստվի ՌԴ-ի դիրքորոշման կոշտացմանը. ռուս փորձագետ

Ռուսաստանը կխստացնի իր դիրքորոշումը հետխորհրդային տարածքում, Ադրբեջանը պետք է պատրաստվի դրան, Armenia Today-ի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և զարգացման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը:

Փորձագետը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը դեռ կհետաձգվի, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվել է, դրա վերականգնման համար որոշակի ժամանակ է հարկավոր:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բարձրացնելու համար պետք է վերականգնել հայկական զորքերի մարտունակությունը։ Նույնիսկ իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում դրա համար պետք է առնվազն 3 տարի։ Այդ պատճառով այժմ կարելի է հարց բարձրացնել միայն այն մասին, որ հետաձգվի Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը մինչև ուժերի հավասարակշռության վերականգնումը, երբ այն կվերականգնվի, այդ ժամանակ կարելի է կրկին իրապես քննարկել այդ հարցը»,- հայտարարել է Եվսեևը։

Նա նշել է, որ առաջին հերթին խոսքը որակական բալանսի մասին է։ Փորձագետի կարծիքով՝ Արցախում ռուսական ներկայության հարցը կախված է հանրապետությունում նրա հայ բնակչության ներկայությունից։

«Հիմա ավելի կարևոր է ոչ թե Բաքվի դիրքորոշումը, այլ այն հայերի դիրքորոշումը, որոնք բնակվում են ԼՂՀ-ում, եթե նրանք մնան այնտեղ, Ռուսաստանն այնտեղ կմնա։ Ադրբեջանը չի կարող ստիպել ՌԴ-ին դուրս բերել խաղաղապահներին։ Կարծում եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումը հետխորհրդային տարածքում գնալով ավելի կոշտ է դառնալու, և Ադրբեջանը դրան պետք է պատրաստվի»,- ասել է Եվսեևը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+