Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:44

Քաղավիացիայի կոմիտեն պարզաբանել է, թե ինչու է «օդի տուրքից» ազատվել Երևան-Ստամբուլ ուղղությունը

«Oդի տուրքի» արտոնություն տրամադրվում է 2019թ. դեկտեմբերից՝ «Պետական տուրքի մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից կատարած փոփոխությունների արդյունքում: Այս մասին 1lurer.am-ին հայտնել է Քաղավիացիայի ներկայացուցիչ Ստեփան Փայասլյանը։

Արտոնությունը բոլորին տրամադրվում է 3 տարով՝ հետագայում ևս 2 տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն, եթե 2019-ին թուրքական ավիաընկերության սննկացման հետևանքով չդադարեցվեին Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերը, Ստամբուլի տվյալ օդանավակայանը չէր ստանա այդ արտոնությունը: «Օդի հարկը», որն ավելի քան 10 տարի գործում է Հայաստանում, ֆիքսված գումար է՝ 10 հազար դրամ, որը ներառված է ավիատոմսերի արժեքի մեջ։ Ստեփան Փայասլյանը պարզաբանել է՝ ոչ թե ավիաընկերությունները, այլ ուղևորներն են ազատվում այդ հարկից:

Օրենքով նախատեսված արտոնության նպատակն է զարգացնել ուղևորահոսքը դեպի Հայաստան, ընդլայնել աշխարհագրությունը: Նոր ուղղություններից այս պահին չեն շահագործվում միայն Հռոմն ու Միլանը: Քաղավիացիայից մեկնաբանում են՝ կորոնավիրուսից հետո է դադարեցվել ու դեռ չի վերականգնվել: Մյուս բոլոր ուղղություններով թիռչքներ այս պահին կան: Քննարկվում է նաև առաջիկայում բոլոր ուղղությունների մասով օդի հարկից ազատելու հնարավորությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+