Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:51

Աճյունների փորձաքննությունն ամբողջովին ավարտված և ամփոփված է․ նախարար

Աճյունների փորձաքննությունն ամբողջովին ավարտված և ամփոփված է․ նախարար

Մենք արդեն բավական ժամանակ է, որ ամփոփել ենք աճյունների փորձաքննությունը, և դանդաղող կամ հերթի մեջ մնացած հետազոտություններ արդեն 7-8 ամիս է, ինչ չունենք։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ ցավոք, դեպքեր են եղել, երբ ստիպված են եղել ներգրավել այլ երկրների ավելի մասնագիտացված կառույցների։

«Մենք աշխատեցինք Հոլանդիայի մեր գործընկերների հետ, ուղարկեցինք 100 փորձանմուշ, որոնց պատասխաններն արդեն ստացել ենք, գործընթացն ավարտված է»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ կան այնպիսի մասունքներ, որոնք այնքան են վնասված, որ հետազոտությունն անհնար է իրականացնել, բայց չունեն փորձաքննություններ, որոնք պետք է անել։

Ի հավելումն նախարարն ասաց, որ ավարտված է Աբովյանի աղմկահարույց դեպքի քննությունը, հարցը ծառայողական քննությունից հետո տեղափոխվել է իրավական դաշտ։ Բացի այդ, վերանորոգվել է դատաբժշկական ծառայության Աբովյանի, Մեծամորի, Մարտունու մասնաճյուղը։

Նշենք, որ մինչ այժմ հայտնաբերվել է 1706 աճյուն, դրանցից մեկը հայտնաբերվել է անցած շաբաթ Ջրականից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+