Էմիլ Տարասյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արմեն Սարգսյանը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը՝ Էմիլ Տարասյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի»,- նշված է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ Էմիլ Տարասյանը 2018թ. նոյեմբերի 2-ից զբաղեցրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






