Իրանական կողմը Ռուսաստանին առաջարկել է գազի սվոպային մատակարարումներ իրականացնել իր տարածքով։
Այս մասին հայտարարել Է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, փոխանցում է ТАСС-ը։
«Վերջին ամիսներին մենք սկսել ենք Թուրքմենստանից Ադրբեջան գազի փոխանակման մատակարարումներ իրականացնել Իրանի տարածքով։ Նույն կերպ մենք առաջարկել ենք Ադրբեջանից Իրանի հարավ ռուսական գազի փոխանակում՝ դրա հետագա արտահանման նպատակով», — գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը Աշխաբադում գազի փոխանակման մասին եռակողմ համաձայնագիր են կնքել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







