Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:29

«Ռոմեո և Ջուլիետ» բալետն Օպերային թատրոնի թատերախմբին մեկ աստիճան վեր կբարձրացնի. Կարեն Դուրգարյան

«Ռոմեո և Ջուլիետ» բալետն Օպերային թատրոնի թատերախմբին մեկ աստիճան վեր կբարձրացնի. Կարեն Դուրգարյան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը շուտով համալրելու է ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը: Այն երևանյան թատրոնում բեմադրելու է բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովը, որի շնորհիվ դեռ 1970 թվականին «Ռոմեո և Ջուլիետ» բալետն առաջին անգամ ներկայացվել էր Երևանի օպերային թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն ասել է՝ իրենց համար պատիվ է Վինոգրադովի հետ համագործակցելը: «Ես նրա հետ աշխատել եմ 2008 թվականին Սանկտ Պետերբուրգի Միխաիլովյան թատրոնում, եղել եմ «Ռոմեո և Ջուլիետ» բալետի երաժշտական ղեկավարը: Մեզ համար էական է, որ Վինոգրադովի բեմադրություններից լինի նաև Հայաստանում, որովհետև շատ կարևորում ենք նրա պրոֆեսիոնալիզմը, իսկ մեր բալետային խմբի հաջորդ քայլը պետք է մեկ աստիճան վեր բարձրանալը լինի»,- նշում է Դուրգարյանն ու հավելում, որ որոշել են բեմադրել «Ռոմեո և Ջուլիետ»-ը, քանի որ այն մինչ օրս արդիական է և սիրված և հնարավորություն կտա բալետային խմբին ավելի հաճախ ելույթ ունենալ միջազգային ասպարեզում:

Օլեգ Վինոգրադովի բեմադրությամբ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը շրջում է աշխարհի տարբեր երկրներում, սակայն այն հարմարեցվելու է օպերային թատրոնի բալետային խմբին: Դուրգարյանն այն բրենդային գործ է համարում, այնպիսին, ինչպիսին Յուրի Գրիգարովիչի բեմադրությամբ Արամ Խաչատրյանի «Սպարտակը»: Նա վստահ է՝ լավ աշխատանքի դեպքում կարող են շատ բանի հասնել:

«Վինոգրադովը գիտի՝ ինչպես աշխատել երիտասարդների հետ, ինչպես ոգևորել նրանց ու առաջ գնալ»,- եզրափակում է Կարեն Դուրգարյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+