Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի երկաթուղու Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների իրականացման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Նշենք, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը:
Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






