Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:17

Խախտումներ դատապարտյալների կողմից այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների ոլորտում

Խախտումներ դատապարտյալների կողմից այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների ոլորտում

ՀՀ ԱՆ քրեակատարողական բաց ուղղիչ հիմնարկներում պահվող անձանց իրավունքների իրացման վիճակի ուսումնասիրության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգվել է Բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների կողմից աշխատանքի անցնելու, հաճախելու, աշխատանքից ազատվելու հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Այդ կապակցությամբ Վարչության կողմից այցելություն է կատարվել բոլոր գործատուների աշխատանքային գործունեության վայրեր, հարցումներ են արվել ՊԵԿ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ առանձին դեպքերում պարզվել է, որ ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի որոշ դատապարտյալներ հիմնարկի պետի թույլտվությամբ աշխատանքային պայմանագրեն են կնքել տարբեր Ա/Ձ-երի հետ, որոնց համաձայն աշխատանքի են անցել այդ գործատուների մոտ, սակայն դատախազության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցերի ժամանակ նրանք աշխատավայրում չեն գտնվել:

Առանձին դեպքում ստուգմամբ պարզվել է, որ դատապարտյալը աշխատավայրում չի գտնվել, իսկ ավելի ուշ ՔԿՀ վերադառնալուց հետո անձնական խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, դատապարտյալը բաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է նույն ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկ։

Մեկ այլ դեպքում դատապարտյալը ստացել է այլ գործատուի մոտ աշխատելու համար ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլատրություն և մի արտադրական կոոպերատիվի հետ աշխատանքային պայմանագիր կնքել այնտեղ որպես վարորդ աշխատելու վերաբերյալ։ Մինչդեռ դատախազության աշխատակիցների կատարված ստուգայցի և ՊԵԿ-ին ուղղված հարցմամբ պարզվել է, որ նա երբևէ տվյալ ԱԿ-ի աշխատակից չի հանդիսացել, գործատուն նրա հետ կնքված պայմանագիրը չեղյալ է համարվել, երբ պարզվել է, որ վերջինս վարորդական իրավունքի վկայական չունի։

Դատախազությունը կասեցրել է տվյալ դատապարտյալին ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն տալու մասին ՔԿՀ-ի պետի որոշման գործողությունը, իսկ իրավունք վերապահող բովանդակությամբ ու հատկանիշներով կեղծ փաստաթուղթ կազմելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այլ դեպքում ստուգմամբ պարզվել է, որ ՔԿՀ պետի կողմից որոշում է կայացվել դատապարտյալին թույլատրել հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվել և աշխատանքային պայմանագիր կնքել հենց դատապարտյալի անունով նոր բացված ԱՁ-ում աշխատելու համար, ինչի հիման վրա դատապարտյալն աշխատանքային ժամերին դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+