Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:38

Զորախումբ ուղարկելով՝ Հայաստանը ցույց տվեց, որ հարգում է իր պարտավորվածությունները․ Հովիկ Աղազարյան

Զորախումբ ուղարկելով՝ Հայաստանը ցույց տվեց, որ հարգում է իր պարտավորվածությունները․ Հովիկ Աղազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեղին չի համարում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել 2018 թվականին մեր երկրում կատարված իրողությունների հետ։

«Երբ սկսեցինք մեր քայլարշավը Գյումրիից, որոշում ունեինք, որ որևէ բնակավայրում չենք գիշերելու, և բնակիչներին չեն ասելու, որ միացեք մեզ։ Որոշել էին քայլել և ներկայացնել մեր ծրագրեր։ Եկանք հասանք Երևան և արդեն մայրաքաղաքում կազմակերպեցինք հանրահավաքներ, բողոքի ցույցեր, ճանապարհ փակեցինք և շատ կարճ ժամանակահատվածում բացեցինք։ Դուք դա համեմատո՞ւմ եք կառավարական շենքերը վառելու հետ»,- Armenia Today-ի հետ զրույցում նկատեց  պատգամավորը։

Նրա գնահատմամբ՝ անհանգստություն կար, որ Ղազախստանում տեղի ունեցող բողոքի գործողություններն ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից։

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք և պարտավոր ենք արձագանքել, և մյուս կողմից էլ դա բխում է մեր պետության շահերից, որպեսզի մեր տարածաշրջանում լարվածության օջախ չառաջանա»,- ասաց իշխող թիմի ներկայացուցիչը։

Դիտարկմանն՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը և անդամակից պետությունները ձեռք չմեկնեցին, երբ Հայաստանն օգնության կարիք ուներ, պատգամավորն արձագանքեց․ «Համաձայն եմ ձեր դիտողության հետ, մենք քննադատությամբ ենք հանդես եկել, ասել ենք, որ չնայած գոյություն ունեցող կանոնակարգերի, իրենք պատավոր էին, ըստ մեր պայմանավորվածությունների, համապատասխան կեցվածք ընդունել»,- ասաց պատգամավորը և հավելեց՝ Հայաստանը ցույց տվեց, որ հարգում է իր պարտավորվածությունները և այն պետք է ազդակ լինի՝ ուժեղացնելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+