Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Սիրիայում ու ԼՂ-ում ունեցած փորձը ՀԱՊԿ զորքերին օգնել է հասնել բարձր օպերատիվության. Շոյգու

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում կավարտեն իրենց առաքելությունը երկրում իրադրության լիակատար կայունացումից հետո: Ինչպես հայտնում է Интерфакс-ը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Շոյգուն նշել է, որ խաղաղապահ ուժերի օպերատիվությանը նպաստել է Սիրիայում և Ղարաբաղում ունեցած փորձը։

«Կարճ ժամկետում՝ ընդամենը երեք օրվա ընթացքում, Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ինքնաթիռներով անձնակազմ և տեխնիկա են տեղափոխել։ Դա հնարավոր է դարձել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գործողությունների բարձր ներդաշնակության և օպերատիվության շնորհիվ, որոնք ձեռք են բերվել համատեղ զորավարժությունների արդյունքում, ինչպես նաեւ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման ընթացքում ձեռք բերված փորձի շնորհիվ», — նշել է նախարարը:

Շոյգուն հայտնել է, որ ներկայում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կատարում են ռազմական, պետական և սոցիալապես կարևոր օբյեկտների պահպանության խնդիրները:

Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել էր, որ Ղազախստանի տարածաշրջաններում իրավիճակը կայուն է, ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է։ Նա նշել էր, որ Ղազախստանից ՀԱՊԿ-ի զորակազմի դուրսբերումը կսկսվի երկու օրից:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին։ Երկրի արևմուտքում բնակիչները դուրս էին եկել փողոց՝ բողոքելով հեղուկ գազի գների կրկնակի աճի դեմ: Այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում։ Այնուհետև սկսվել է թալան, գրոհայինները հարձակվել են պետական հաստատությունների վրա, խլել զենքերը: Ի պատասխան՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը և հակաահաբեկչական գործողություն են սկսել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Ղազախստանի ՆԳՆ-ի ճշտված տվյալներով՝ զոհվել է 17 ուժային։ Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել կառավարությանը և գլխավորել Անվտանգության խորհուրդը։ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանի իրադրությունը որակել է որպես պետության ամբողջականության խախտում և հայտնել, որ դիմել է ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրի իրադրությունը կարգավորելու համար: Հայաստանը հունվարի 7-ին Ղազախստան է ուղարկել 100 խաղաղապահների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+