Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին երկրորդ անգամ այցելել են գերեվարված և Ադրբեջանում պահվող անձանց: Տեսակցության ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց պահման պայմաններին, տեղեկացել առողջական վիճակի մասին, օգնել են կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:
Օգտագործվել են կապի բոլոր միջոցները, նամակներ, տեսաուղերձներ: Հաշվի առնելով, որ տոներով պայմանավորված կարող էր դադար լինել, այցելել ենք երկրորդ անգամ: Առաջիկայում տեսաուղերձները կփոխանցվեն ազգականներին:
Այս մասին հայտարարել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







