Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարել է բարդ խնդիրներ և այս պահին տարածաշրջանում պլանային պրոֆիլային խնդիրներ է լուծում: Այս մասին, ինչպես հայտնում է TACC-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մեր խաղաղապահ ուժերի ներդրմամբ մենք կարողացանք առավել հանգիստ իրավիճակի հասնել։ Ձեռնարկվում են քայլեր պլանային աշխատանքը կատարելու ուղղությամբ։ Այժմ, կարելի է ասել, որ աստիճանաբար կյանքը վերադառնում է այս տարածաշրջան։ Ավելի ու ավելի շատ խաղաղություն ու հանգստություն կա այնտեղ» ,- ասել է Շոյգուն։
Այդ հարցում մեծ է բոլոր այն մարդկանց վաստակը, ովքեր զբաղվել են բժշկական, հումանիտար օգնություն են ցուցաբերել։ Եվ, իհարկե, մեծ է բոլոր դերը, ովքեր կանգնած են խաղաղապահների դիրքերում»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Շոյգուն շնորհակալություն է հայտնել բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, շարքային, սերժանտական կազմին, որոնք այս ընթացքում ծառայություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, արտերկրում մեր մյուս բազաներում։
«Բայց ուզում եմ ընդգծել հատկապես այդ երկու կետերի մասին։ Այն ամենը, ինչ մեկ տարի առաջ եղել է Ղարաբաղում, չափազանց ծանր, ծայրահեղ սուր իրավիճակ էր։ Այդուհանդերձ, մեր գերագույն գլխավոր հրամանատարի ջանքերով, որը և բանակցություններ էր վարում, փաստացի շուրջօրյա ռեժիմով աշխատանքը հաղթահարված է»,-նշել Է Շոյգուն ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






