ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Facebook-ի էջում գրել է․
«Հրապարակվեց ՍԴ որոշումը: Առողջապահության նախարարը կամ կառավարության ցանկացած պաշտոնյա պարտավոր է ընկալել Հայ մարդու նկատմամբ, իրավախախտ ու հակասահմանադրական վարքագիծը ու անխուսափելի պետք է լինեն հետևանքները.
1 ՍԴ-ն հստակ է ասում, որ ծախսերի բեռը հրամանով աշխատողների վրա չէր կարող դրվել, բայց թե ում վրա պետք է լինի, ՍԴ գործառույթը չէ, ինչը բնական է:
2 Հրամանն այլ խնդրահարույց դրույթներ ունի, որոնց մանրամասն անդրադարձ է կատարվել:
3 ՍԴ-ն արձանագրել է, որ պետությունը կարող է ծախսերը ՊՇՌ թեստերի վերցնել իր վրա, կարող է և չվերցնել, բայց իրավիճակը ենթադրում է «հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»..:
4 ՍԴ-ն իրավացիորեն կարևորել է նաև պատվաստումային քաղաքականությունը և որոշակիորեն նշել դրա առկա թերությունները Հայաստանում»,- գրել է պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






